Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախկին աշխատակիցը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել լրտեսության մեղադրանքով: Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 14-ին Եվգենի Պետրինին մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեջ:
2015-ի հունվարին կալանավորված Պետրինի դատավարությունը անցել է փակ, գաղտնի ընթացակարգով: Նրա փաստաբանները հայտարարել էին, որ իրենց վստահորդը չի ընդունում մեղադրանքը: